Անգլիայում վանդալները փչացրել են Բենքսիի «Լրտեսական խցիկ» աշխատանքը

14:44 • 03.08.14

Անգլիական Չելտնեմ քաղաքում փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը՝ «Լրտեսական խցիկ» նկարը, փչացրել են տեղի վանդալները, հայտնում է Газета-ն։


Նրանում պատկերված են 3 լրտեսներ՝ անգլիական ավանդական անձրևանոցներով և գլխարկներով։


Տեղացի գործարար Խեկմաթ Կայեն համաձայնել է գնել շինությունը՝ նկարը մեկ այլ վայր տեղափոխելու և պահպանելու համար։ Գործարարը հույս է հայտնել, որ աշխատանքը կվերականգնվի։