Աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերը՝ Չինաստանի թեմատիկ այգում (լուսանկարներ)
Հոնկոնգում բնակություն հաստատելուց առաջ բրիտանացի լուսանկարիչ Լյուկ Քեսին 4 ամիս շրջագայել է նավակով, սակայն հետագայում այցելոլվ Շենժենի մոտ գտնվող թեմատիկ այգին՝ հասկացել է, որ այդտեղ հնարվոր է գտնել աշխարհի տարբեր տեսարժան վայրերը:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ «պատուհան դեպի աշխարհ» հանդիսացող այգում անհավանականորեն ներկայացված են համաշխարհային նշանակության մոտ 150 զբոսաշրջային վայրերի կրկնօրինակները: Ստեղծվելով 1974-ին` այգին ինքն էլ դարձել է հայտնի տեսարժան վայր, որտեղ բավական շատ են այցելում: Բրիտանացին ֆոտոշարքով ներկայացրել է այգու ամենահայտնի կոթողներից մի քանիսը:
Վենետիկի Սան-Մարկո հրապարակի նույնանուն բազիլիկի կրկօրինակը

Էյֆելյան աշտարակի 114 մետր բարձրությամբ կրկնօրինակը Սան Մարկոյի հրապարակի հետին ֆոնին



Սիդնեյի նավահանգիստը

Նիդերլանդների բաժնում ներկայացված է հոլանդական բնապատկերը՝ հողմաղացով և կակաչներով:

Մոսկվայի Կրեմլի կրկնօրինակը

Գիզայի բուրգը

Եգիպտոսի Աբու Սիմբել տաճարի կրկնօրինակը



Մանհեթենի կրկնօրինակը, որում կանգուն են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով կործանված աշտարակները

Թաջ Մահալի կրկնօրինակը

Զմրուխտե բուդդայի տաճարը Բանգկոգի Արքայական պալատում, Թայլանդ

Լոնդոնի «Թաուեր Բրիջ» կամուրջը

Ամերիկյան հատվածում ներկայացված են Սպիտակ տունն ու Ռաշմոր լեռը:

Մեծ կիրճը՝ Կոլորադո գետի վրա և Նիագարայի ջրվեժը











