Կոլումբիայիում յուրօրինակ ծաղկային կոմպոզիցիաներ են ներկայացվել ծաղիկների ամենամյա փառատոնին (լուսանկարներ)

20:31 • 03.08.14

Կոլումբիայի մեծությամբ երկրորդ Մենդելլին քաղաքում բացվել է ծաղիկների հանրահայտ ամենամյա փառատոնը, որը հանդիսականները նկարագրում են որպես գույնի ու երևակայության պայթյուն:


Ինչպես հայտնում է Metro News-ը՝ ծաղկավաճառների փառատոնն այս քաղաքում անցկացվում է ամեն տարի օգոստոսի սկզբին: Այս տարի մեկնարկը տրվել է օգոստոսի մեկին:


Դատելով փառատոնին արդեն իսկ ներկայացված ծաղկային կոմպոզիցիաներից, որոնցով արդեն հասցրել են հիանալ առաջին այցելուները, փառատոնն այս տարի առավել խոստումնալից ու հետաքրքիր է լինելու:


Բացմանը ներկայացվել են միջատների, թռչունների և արտասովոր կենդանիների տեսքով ծաղկե քանդակները: Փառատոնը Մենդելլին քաղաքում, որն անվանում են նաև «խոլորձների մայրաքաղաք», անցկացվում է 1957-ից:


 

 

Կոլումբիայիում յուրօրինակ ծաղկային կոմպոզիցիաներ են ներկայացվել ծաղիկների ամենամյա փառատոնին (լուսանկարներ)