Կլոդ Մոնեի սիրելի եկեղեցին ցանկանում են վերածել արագ սննդի ռեստորանի

15:37 • 03.08.14

Ֆրանսիական Նորմանդիայում տեղացի բնակիչները պայքարում են Notre Dame de la Garde եկեղեցու համար, որն իր կտավներում սիրում էր պատկերել Կլոդ Մոնեն. այն մտադիր են վաճառել արագ սննդի ռեստորանի համար, հայտնում է pravda.ru-ն։


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնավոր ձեռքերում հայտնված շինությունը ցանկանում են վաճառել, որպեսզի նրանում քեբաբի կամ չիփսերի խանութ կառուցեն։


Եկեղեցու սեփականատերերը այն վաճառքի են հանել 280.000 եվրոյով։ Տեղացի բնակիչները մեծ արշավ են սկսել՝ մշակութային արժեքի պահպանության համար։