Ջոնի Դեփը նոր ֆիլմում նկարահանվել է իր դստեր հետ (տեսանյութ)
Ռեժիսոր Քևին Սմիթի «Փղաժանիք» (Tusk) ֆիլմում հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նկարահանվել է դստեր՝ 15-ամյա Լիլի Ռոուզ Մելոդիի հետ։ Այդ մասին աղջիկը գրել է Instagram-ի իր էջում, փոխանցում է news.mail.ru-ն։
Մասնավորապես, նա կայքում տեղադրել է փոքր հատված նոր ֆիլմի թրեյլերից և արել հետևյալ գրառումը. «Շատ հուզիչ է ունենալ իմ փոքրիկ ներդնումը «Փղաժանիք» ֆիլմում, որում նկարահանվել է իմ հայրը։ Հույս ունեմ, որ ձեզ դուր կգա»։
Եթե նախկինում հայտնի չէր հստակ, արդյո՞ք Դեփը համաձայնել է նկարահանվել այդ ֆիլմում, ապա ենթադրություններին վերջ է դրել նրա դուստրը։ Հաջողվել է Լիլի Ռոուզի առաջին դերը, թե ոչ, հայտնի կդառնա սեպտեմբերի 19-ին, երբ ֆիլմը ցուցադրվի Տորոնտոյի կինոփառատոնում։










