Կոլումբիայում երաժշտական նոր գործիք են ստեղծել
Կոլումբիայում լուդոֆոն (ludofono) անվանումով նոր երաժշտական գործիք են ստեղծել, որը նախատեսված է օգնելու երեխաներին շփվել երաժշտության հետ:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ լուդոֆոնն իրենից տարօրինակ համակցությամբ գործիք է ներկայացնում: Մեկ գործիքում միավորվել են փողային, լարային և հարվածային գործիքները: Գյուտի հեղինակների խոսքով՝ երեխաները, նվագելով այն, կկարողանան կողմնորոշվել, թե որ տիպի գործիքն է իրենց ավելի շատ դուր գալիս:
Բացի այդ, փողային և լարային բաղադրիչների համադրությունն այնպես է կառուցված, որ երեխաներին նոտաներն ու դրանց փոխազդեցությունը սովորեցնելը հնարավորինս հեշտ լինի:
Յուրաքանչյուր նոտա ընդգծված է իր գույնով, ինչը հնարավորություն կտա նոր երաժշտական կոմպոզիցիա սովորեցնելիս պարզապես գույներով հավաքել մեղեդին, որը երեխաներն այնուհետև հեշտությամբ կհավաքեն երաժշտական գործիքով:
Լուդոֆոնը, որի նախագիծն ի հայտ է եկել դեռևս 2012-ին, 2014-ին արժանացել է «Ամերիկայի իննովացիաներ» մրցանակին՝ «Դիզայն» անվանակարգում:











