5000 սառցե հալչող արձանիկ՝ նվիրված Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին
Ողջ աշխարհում հիշում են «Մեծ պատերազմը», Առաջին աշխարհամարտի զոհերին իրենց հարգանքի տուրքն են մատուցում ինչպես պետությունների առաջնորդները, հասարակ ժողովուրդը, այնպես էլ՝ արվեստագետները:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը՝ օրեր առաջ ներկայացվել էր Առաջին աշխարհամարտի զոհերին նվիրված ինստալյացիայի տեղադրումը Լոնդոնում, որին հետևեց մեկ այլ արվեստագետի գեղեցիկ աշխատանքը՝ նվիրված զոհված քաղաքացիների հիշատակին:
Բրազիլացի քանդակագործ Նելե Ազեվեդոն 5000 փոքրիկ սառցե արձանիկ է տեղադրել Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի Չեմբերլեն հրապարակի աստիճանահարթակին՝ հիշատակելու Առաջին աշխարհամարտում զոհված կանանց ու տղամարդկանց: Հալչող հոգեղեն կերպարները իսկապես հետապնդող պատկեր են ստեղծում, որոնց գլխավերևում մեկ կարմիր սառցե մարդուկ էր տեղադրված, որի հալոցքից ասես արյան հետքեր էին նկատվում աստիճաններին:






















