Beyonce-ի և Jay-Z-ի համերգի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է այցելուներից մեկի մատը կծելով պոկած օրինազանցին

21:31 • 04.08.14

Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Beyonce-ի և ռեփեր Jay-Z-ի՝ ԱՄՆ Փասադենա նահանգի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում տեղի ունեցած համերգի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Pasadena Star-News-ին:


Հյուրերից մեկն սկսել է անհանգստացնել իր ընկերոջ հետ համերգի եկած աղջկան: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում միջադեպի հերոսը կծել-պոկել է աղջկա հետ համերգի եկած երիտասարդի մատի մի մասը:


Ոստիկանությունը ձերբակալել է համերգի ժամանակ ծեծկռտուք սկսած Սան Դիեգոյի բնակիչ 25-ամյա Ռոբերտո Ալկարաս Գարնիկային, ով ոստիկանների խոսքով՝ համերգի ժամանակ «շոշափել է» աղջկան, որի արդյունքում ծեծկռտուք է սկսվել նրա և աղջկա ընկերոջ միջև, իսկ վերջինս կորցրել է իր մատի մի մասը:
 

Beyonce-ի և Jay-Z-ի համերգի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է այցելուներից մեկի մատը կծելով պոկած օրինազանցին