Կհրատարակվի գիրք, որը լույս կսփռի արքայազն Չարլզի և Դիանայի հարաբերությունների վրա

11:23 • 04.08.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի նախկին մամուլի քարտուղար Դիկի Արբիտերը մտադիր է գիրք հրատարակել, որում նա կբացահայտի թագավորական ընտանիքի շատ գաղտնիքներ, մասնավորապես՝ արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարաբերությունների մասին, գրում է ДНИ.ru-ն։

 

Թագավորական պալատում նախկին աշխատակցի արարքը գնահատում են որպես դավաճանություն։ «Չարլզը բարկացած է։ Այդ մարդը վստահելի ընկեր է եղել»,- գրում է The Mirror պարբերականը՝ հղում անելով պալատի աղբյուրին։

 

12 տարիների ընթացքում, ինչ Արբիտերը մոտ է եղել թագավորական ընտանիքին, արքայազնը նրանում տեսել է մի մարդու, ում կարողացել է վստահել իր գաղտնիքները։ Այժմ այդ ամենը կարող է հասանելի դառնալ հանրությանը։

 

Նախկին մամուլի խոսնակը, սակայն, վստահեցնում է, որ իր գիրքը չի խախտի չհրապարակման վերաբերյալ և ոչ մի պայմանագիր, որոնք երբևէ ստորագրել է։

 

Արբիտերի հուշագրություններում կշոշափվի Դիանայի և Չարլզի վերջնական խզված հարաբերությունների շրջանը և այն ժամանակը, երբ արքայազնը սկսում է հանրության առաջ հայտնվել Կամիլայի հետ։ Բացի այդ, նա կպատմի այն մասին, թե ինչպես են պալատում արձագանքել Դիանայի մահվան մասին լուրին։ «Գիրքը կդառնա հայացք դեպի թագավորական ամենաանպարկեշտ և ամենասենսացիոն պատմությունները»,- խոստացել է Արբիտերը։

 

Կհրատարակվի գիրք, որը լույս կսփռի արքայազն Չարլզի և Դիանայի հարաբերությունների վրա