Ֆրանսիացի լուսանկարիչը վարտիք է հագցրել հին հունական արձաններին, ինչը հանգեցրել է սկանդալի

14:26 • 04.08.14

Իտալիայում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ ֆրանսիացի լուսանկարիչ Ժերալդ Բրյունոն ֆոտոսեսիայի ժամանակ վարտիք է հագցրել հին հունական արձաններին, գրում է euromag.ru-ն։

 

2500-ամյա հին հունական արձանները, որոնք հայտնի են «Ռազմիկներ Ռիաչեից» անվանումով, գտնվում են Իտալիայի Ռեջիո դի Կալաբրիա քաղաքի թանգարանում։

 

Թանգարանը լուսանկարիչ Բրյունոյին հրավիրել է արձանները լուսանկարելու համար, սակայն կազմակերպիչները նկատել են, որ նա արձաններից մեկին հագցրել է քող, փետուրներից բոա (կանացի վզամորթի) և վարտիք։

 

Ֆոտոսեսիան անմիջապես դադարեցվել է։ Տեղի բնակիչներն իրենց բարկությունն են հայտնել մշակութային արժեքները ծաղրելու առնչությամբ և պահանջում են միջադեպի հետաքննություն անցկացնել։
 

Ֆրանսիացի լուսանկարիչը վարտիք է հագցրել հին հունական արձաններին, ինչը հանգեցրել է սկանդալի