Ուկրաինայի արմատականները փորձել են տապալել Անի Լորակի համերգը (տեսանյութ)
Ուկրաինացի մի քանի հարյուր արմատականներ փորձել են օգոստոսի 3-ի երեկոյան տապալել Օդեսայում երգչուհի Անի Լորակի համերգը` անկարգություններ կազմակերպելով «Իբիցա» ակումբի շրջակայքում, որտեղ երգչուհին պետք է հանդես գար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ Интерфакс-Украина-ին հղումով:
«Պրավիյ սեկտոր» շարժման և «Ազատություն» կուսակցության մոտ երկու հարյուր կողմնակիցներ, մահակներով զինված, փորձել են մտնել ակումբ` Անի Լորակի համերգը տապալելու նպատակով, պատճառաբանելով, որ նա դեռ շարունակում է համերգներ տալ Ռուսաստանի Դաշնությունում: Արմատականներին կանգնեցրել են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ստիպված են եղել ռետինե մահակներ կիրառել:
Բախումների պատճառով վիրավորվել է մեկ ոստիկան՝ գլխի շրջանում ստանալով վնասվածքներ, և ակցիայի մեկ մասնակից, հայտնել են Ներքին գործերի քաղաքային վարչությունից: Իրենց հերթին արմատականները հայտնել են իրենց կողմից 5 վիրավորի և 10 ձերբակալվածի մասին:










