Մենք ժամանակավորապես բնակվում ենք սփյուռքում, բայց ապրում ենք Հայաստանում. «Նուարդ» մշակութային կենտրոնի նախագահ
Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովի բացման ժամանակ «Նուարդ» մշակութային կենտրոնի նախագահ Գևորգ Մինասյանը, անդրադառնալով հայապահպանության խնդիրներն, ահազանգեց, որ ամբողջ Եվրոպան մահմեդականացվում է, և խնդիր է հային հայ պահելը:
Նա ողջունեց այն փաստը, որ համաժողովը նվիրված է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին:
Գևորգ Մինասյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի այն հայտարարությանը, որ իրենք օգտագործելու են թուրքական սփյուռքի ուժն ու կարողությունը, նշելով, որ մեր ԱԳՆ-ն այնքան էլ արդյունավետ չի օգտագործում սփյուռքի ներուժը:
«Մենք չպետք է մեզ զգանք թիկունքներս որբացած, պետք է մեր առաջարկությունները տիրություն անող լինի»,-ասաց նա:










