«National Geographic Traveler-2014» ֆոտոմրցույթի հաղթող լուսանկարները

08:35 • 05.08.14

National Geographic-ը հայտարարել է «Ճանապարհորդական լուսանկարներ-2014» մրցույթի հաղթողներին՝ դրանք ընտրելով ավելի քան 18000 ներկայացված հայտերից:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ հաղթող լուսանկարիչներն արժանացել են գրավիչ մրցանակների: Գլխավոր մրցանակի դափնեկիրն արժանացել է National Geographic-ի՝ դեպի Ալյասկա 8-օրյա արշավին մասնակցելու հրավեր երկու անձի համար: Երկրորդ տեղի մրցանակակիրն արժանացել է Նյու Մեքսիկոյի Սանտ Ֆե քաղաքում National Geographic-ի 5-օրյա լուսանկարչական տոնավաճառին մասնակցելու իրավունք, իսկ երրորդ տեղի դափնեկիրը շահել է Մեյնում 6-օրյա նավարկության տոմս երկու անձի համար:


Ստորև ներկայացնում ենք հաղթող ու առաջին տասնյակում հայտնված լուսանկարները:


Առաջին տեղ. «Էլլի» տորնադոն ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում


Երկրորդ տեղ. Երուսաղեմի ուղղափառ թաղամասում զույգն ամուսնացել է միայն մեկ անգամ իրար տեսնելուց հետո:

 


Երրորդ տեղ. գարնանային ձնհալ Ավստրիայում

 


Մրցանակակիր լուսանկար. երիտասար վանականն աղոթում է ներթափանցող լույսի ներքո՝ Բիրմայում:


Մրցանակակիր լուսանկար. Sehlabathebe ազգային պարկը Հարավային Աֆրիկայի Լեսոտո պետությունում:

 


Մրցանակակիր լուսանկար. լուսանկարն արվել է Հնդկաստանի հարավային գյուղերից մեկում անցկացվող փառատոնի ժամանակ

 


Մրցանակակիր լուսանկար. Սահարա անապատն Ալժիրում

 


Մրցանակակիր լուսանկար. Լոնդոնի շուկաներից մեկում

 


Մրցանակակիր լուսանկար. «աշխարհի եզրին»՝ ճոճանակ էկվադորի բանոս քաղաքում

 

 

Մրցանակակիր լուսանկար. Չեխիայի պատմական քաղաքի համայնապատկերը

 

 

 

«National Geographic Traveler-2014» ֆոտոմրցույթի հաղթող լուսանկարները