Բրիտանացի դպրոցականներն ավելի քան 4000-ամյա մազակալ են հայտնաբերել (լուսանկար)

17:53 • 05.08.14

Մեծ Բրիտանիայում 4 դպրոցականներ հայտնաբերել են ամենահնագույն մետաղական իրը, որ երբևէ հայտնաբերվել է երկրում։ Ոսկե մազակալը 4.300-ամյա է, այն վերաբերում է Պղնձի դարին, հայտնում է Вести-ն՝ հղում անելով BBC-ին։

 

Հնագույն իրը հայտնաբերել են Կամբրիա կոմսությունից 4 դպրոցականներ՝ հարևան Նորտումբերլենդում։ Հարկ է նշել, որ նրանք ոչ թե խաղալիս են եղել, այլ մասնակցել են հնագիտական պեղումների։

 

Մազակալը թվագրվում է մ.թ.ա. 2300թ.։ Այս զարդն ունի իր 2-րդ մասը, որը հայտնաբերվել է 1935-ի պեղումների ժամանակ։


Մասնագետները կարծում են, որ մոտ 3 սմ երկարությամբ զարդը հնարավոր է՝ պատկանել է ոսկերչի, ով ինքնուրույն ոսկի և պղինձ է որոնել։ Ամբողջ աշխարհում հայտնաբերվել է մոտ 10 նման զարդ։

Gold ornament

Boys


 

Բրիտանացի դպրոցականներն ավելի քան 4000-ամյա մազակալ են հայտնաբերել (լուսանկար)