ԱՄՆ-ն Հունաստանին է վերադարձրել 2500-ամյա արծաթե մետաղադրամներ (լուսանկարներ)
Նյու Յորքի ոստիկանությունը Հունաստանի իշխանություններին է վերադարձրել մ.թ.ա. 515-480թթ. ընթացքում պատմական Թրակիա շրջանում հատված 5 արծաթե մետաղադրամ, հայտնում է Корреспондент-ը։
Նյույորքյան Մանհեթեն թաղամասի շրջանային դատախազ Սայրուս Վենսի խոսքով՝ մետաղադրամներն առգրավվել են հավաքորդ Առնոլդ Փիթեր Վայսից՝ Ռոդ Այլենդ նահանգում։
Նրա հավաքածուից առգրավվել է 23 մետաղադրամ, որոնցից 5-ն էլ փոխանցվել են ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Պանագոպուլոսին։
Հունաստանին վերադարձված մետաղադրամները բարձր դասի հնագույն նմուշներ են, Հունաստանի մշակույթի և պատմության մաս։ Դրանք կուսումնասիրվեն և կցուցադրվեն Աթենքի թանգարաններում։


















