Սանդրա Բալոքը գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը (լուսանկարներ)

10:24 • 05.08.14

Ամերիկյան Forbes հանդեսը ներկայացրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը։

 

Դերասանուհիների եկամուտը կազմվում է արտադրությունում գտնվող ֆիլմերից ստացված կանխավճարներից, վարձույթից, հոնորարներից և գովազդային պայմանագրերից։ Ցուցակի վրա աշխատելիս Forbes-ը հարցումներ է արել դերասանուհիների գործակալներից, պրոդյուսերներից և հոլիվուդյան փաստաբաններից։ Հարկերը, գործակալների վճարները և այլ ծախսեր հաշվի չեն առնվել։

 

Այս տարի ցուցակը գլխավորել է Սանդրա Բալոքը՝ 51 մլն դոլար եկամտով։ Գումարի հիմնական աղբյուրը դարձել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է 716 մլն դոլար։

 

Երկրորդ հորիզոնականում է 23-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, ով մեկ տարում վաստակել է 34 մլն դոլար, իսկ 3-րդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 մլն դոլարով։

1. Սանդրա Բալոք՝ 51 մլն դոլար

Сандра Буллок


2. Ջենիֆեր Լոուրենս՝ 34 մլն դոլար

Дженнифер Лоуренс


3. Ջենիֆեր Էնիսթոն՝ 31 մլն դոլար

Дженнифер Энистон


4. Գվինեթ Փելթրոու՝ 19 մլն դոլար

Гвинет Пэлтроу


5. Անջելինա Ջոլի՝ 18 մլն դոլար

Анджелина Джоли


6. Քեմերոն Դիազ՝ 18 մլն դոլար

Кэмерон Диаз


7. Սքարլեթ Յոհանսոն՝ 17 մլն դոլար

Скарлетт Йоханссон


8. Էմի Ադամս՝ 13 մլն դոլար

Эми Адамс


9. Նատալի Պորտման՝ 13 մլն դոլար

Натали Портман


10. Քրիստեն Ստյուարտ՝ 12 մլն դոլար

Кристен Стюарт

 

 

Սանդրա Բալոքը գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը (լուսանկարներ)