Թրինա Մերիի մոդելները Նյու Յորքի հայտնի տեսարանների ֆոնին (լուսանկարներ)
Թրինա Մերին տաղանդավոր նկարչուհի է, ում կտավը մարդու մարմինն է: Իր վերջին շարքում նա նկարել է մի քանի կիսամերկ մոդելների վրա, որոնք միաձուլվում են Նյու Յորքի հայտնի տեսարանների ֆոնին:
Լուսանկարների համար ֆոն են ծառայել այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսին են Բրուքլինի կամուրջը, Մանհեթենի կամուրջը, Կենտրոնական զբոսայգին, Գուգենհեյմի թանգարանը, գրում է Viralnova-ն:
Այնքան էլ հեշտ չէ մոդելներին պատրաստել լուսանկարվելուն: Մերին պետք է հարմարվի եղանակին, անընդհատ շարժման մեջ գտնվող քաղաքին, ակնապիշ նայող անցորդներին և ոստիկանությանը: Արդյունքն, այնուամենայնիվ, արժե կրած տանջանքները:


























