Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահը վերընտրվել է պաշտոնում

11:24 • 06.08.14

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի անդամները կառույցի նախագահի պաշտոնում վերընտրել են 64-ամյա Շերիլ Բուն Այզեքսին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Հայտնի հրապարակախոսը զբաղեցրել է այդ պաշտոնը մեկ տարի, նա երրորդ կին նախագահն է ակադեմիայի ամբողջ պատմության ընթացքում և առաջինը, ով ունի աֆրոամերիկյան ծագում:

 

Մասնագետներն ընդգծել են նրա լավ աշխատանքը. նա կարողացել է հարթել բոլոր ներքին խնդիրները: Նշվել է նաև թանգարանի կառուցման նախագծի թողարկումը, որի աշխատանքները կսկսվեն 2014թ.-ի վերջին:

 

Շերիլ Բուն Այզեքսն ունի երրորդ անգամ վերընտրվելու իրավունք՝ ևս մեկ տարով:

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահը վերընտրվել է պաշտոնում