Ալեն Դելոնը վիրահատության է ենթարկվել
Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը վիրահատության է ենթարկվել փարիզյան հիվանդանոցներից մեկում, հայտնում է Vesti.ru-ն:
Վիրահատական միջամտության պատճառ են հանդիսացել դերասանի մեջքի հատվածում ցավերը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դերասանը շտապօգնություն է կանչել այս կիրակի: Նրա ցավերն այնքան ուժեղ են եղել, որ նա չի կարողացել ինքնուրույն հասնել բուժհաստատություն: Դերասանին տեղափոխել են Ֆրանսիայի մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբուժության բաժանմունք:
Նա վիրահատվել է օգոստոսի 4-ին, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին տեղեկացել են միայն այօր:
Սա առաջին անգամը չէ, որ Դելոնն առողջական խնդիրներ ունի: 2013թ.-ի աշնանը նա կրկին տեղափոխվել էր հիվանդանոց՝ սրտի առիթմիայով, սակայն շուտով ապաքինվել էր:












