Բարսելոնայի գլխավոր փողոցը մշակութային կենտրոնի կվերածվի

01:18 • 06.08.14

Բարսելոնայի քաղաքապետարանը փակել է բիզնեսի բոլոր հնարավորություններն այն ընկերությունների համար, որոնց գործունեությունն իրականացվում է La Rambla բուլվարում և որևէ կերպ կապված է զբոսաշրջության հետ,  և որոշել է նոր ռիսկային գործունեություն ծավալել այնտեղ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Noticia-ին:


Բարսելոնայի քաղաքապետարանի ադմինիստրացիայից հայտարարել են, որ այսուհետ լիցենզիաներ կտրվեն մշակույթի ոլորտում գործող ընկերություններին՝ գրախանութներին, պատկերասրահներին, արվեստի կենտրոններին, երաժշտական խանութներին և այլն:


Որպես տնտեսական պարգևավճար՝ նրանց կթույլատրվի առավելագույնը՝ 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող և սահմանափակ աշխատաժամերով աշխատող սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ինչպես նաև՝ հյուրանոցներ բացել:
 

Բարսելոնայի գլխավոր փողոցը մշակութային կենտրոնի կվերածվի