Իտալիայում Պիկասոյի և Գաուդիի աշխատանքների հսկայական ցուցահանդես կանցկացվի

12:31 • 06.08.14

Իտալական Ֆերարա քաղաքը պատրաստվում է Պիկասոյի և Գաուդիի աշխատանքների մեծ ցուցահանդեսին, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Ի հավելումն տաղանդավոր գործիչների աշխատանքների՝ ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլ ճարտարապետների, նկարիչների, քանդակագործների, պոետների, գրողների և դրամատուրգների գործեր, որոնք դարձել են արվեստում և մշակույթում այն փոփոխությունների շարժման գլխավոր հերոսները, որը հետագայում ստացել է «Կատալոնյան մոդեռնիզմ» անվանումը։

 

Պաբլո Պիկասոն իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ է: Հայտնի է որպես Կուբիստական շարժման հիմնադիր։ Անտոնիո Գաուդին կատալոնացի ճարտարապետ, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ է։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում։ Հանդիսանում է Սագրադա Ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։