Վայրի կենդանիների սքանչելի նկարներ իսպանացի լուսանկարչից
Մարինա Կանոն իսպանացի տաղանդավոր լուսանկարչուհի է, ով հայտնի է դարձել վայրի կենդանիների և թռչունների իր լուսանկարներով, հայտնում է BoredPanda-ն:
Նա հաճախ է լինում հարավաֆրիկյան երկրներում, որտեղ էլ գեղեցիկ լուսանկարներ է ստանում:
Նրա գրեթե բոլոր լուսանկարներում կենդանիների աչքերը շատ պարզ են երևում, ինչն էլ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք մարդու պես հասկանում և զգում են ամենը:





























