Սթիվեն Քինգն իր նոր գրքի գաղտնիքը կբացահայտի Facebook-ում
Հայտնի գրող Սթիվեն Քինգը Facebook սոցկայքի իր էջում հրապարակել է «Վերածնունդ» (Revival) նոր վեպի շապիկը։ Դրանում հեղինակը ծածկագրել է իր գրքի գաղտնիքների վերաբերյալ հուշումներ։ Երբ գրառումը որոշակի քանակությամբ արձագանքներ ստանա, աղավաղված պատկերը կդառնա ավելի պարզ և ինտերակտիվ։ Նկարը կբացվի աստիճանաբար։ Իսկ գիրքը վաճառքում կհայտնվի 2014թ. նոյեմբերի 11-ին, գրում է Лента-ն։
«Վերածնունդ» վեպը կպատմի Ջեյմի Մորթոնի պատմությունը, մի կիթառահարի, ով հերոինից կախվածություն ունի։ Ճանապարհորդելով երկրում՝ նա հանդիպում է հոգևորական Չարլզ Ջեյքոբսին։ Նրանք գործարք են կնքում, «որի մասին նույնիսկ սատանան չէր պատկերացնի»։ Գործողություններն ընթանում են 20-րդ դարի կեսերին։
Այս վեպը կդառնա հեղինակի 58-րդ գիրքը և 2-րդը՝ մեկ տարվա ընթացքում։ Հրատարակչությամբ կզբաղվի Hodder & Stoughton ընկերությունը։










