Ստորջրյա ռետրո լուսանկարներ 1938թ. «Տարզան» ֆիլմի նկարահանումներից (լուսանկարներ)

14:52 • 07.08.14

Հայտնի լուսանկարիչ Բրյուս Մոզերտը 1938-ին պատահական իմանում է, որ Ֆլորիդայի Սիլվեր Սփրինգս հանգստավայրում նկարահանում են «Տարզան» ֆիլմը՝ լողորդ Ջոնի Վայսմյուլլերի մասնակցությամբ։

 

Մոզերտը ցանկանում է ընդամենը մի քանի կադր անել աշխատանքային գործընթացից։ Սակայն լիճը, որտեղ անցկացվել են նկարահանումները, նրան ապշեցրել է իր մաքուր ջրով, և լուսանկարիչը որոշել է ստորջրա լուսանկարների շարք անել։

 

Հետագայում MGM կինոընկերությունը գնել է նրա լուսանկարներից մի քանիսը՝ ֆիլմի գովազդի համար, գրում է adme.ru-ն՝ ներկայացնելով ֆոտոշարք։


 

Ստորջրյա ռետրո լուսանկարներ 1938թ. «Տարզան» ֆիլմի նկարահանումներից (լուսանկարներ)