Շվարցենեգերն Instagram-ում բացահայտել է «Տերմինատորի» մասին 5-րդ ֆիլմի անվանումը
Հոլիվուդյան հայտնի դերասան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն Instagram-ում բացահայտել է «Տերմինատոր»-ի մասին 5-րդ ֆիլմի անվանումը՝ տեղադրելով նկարահանման հրապարակից լուսանկար, գրում է newsru.com-ը։
Լուսանկարում դերասանը նստած է Terminator Genisys գրառումով աթոռին։ Շվարցենեգերը շնորհակալություն է հայտնել դերասանական կազմին և նկարահանող խմբին «ֆանտաստիկ նկարահանումների» համար, որոնք եղել են «բարդ, ուրախ և արժանի»։
«Ռեժիսորից մինչև պրոդյուսերներ և օպերատորական խումբ, մինչև սննդի կազմակերպիչներ և տեսողական էֆեկտների վարպետներ. մենք դա չէինք անի առանց ձեզ։ Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ տեսնելու ֆիլմի վերջնական տարբերակը։ Վստահ եմ, մենք կհիշեցնենք երկրպագուներին, թե ինչու են իրենք սիրել Տերմինատորին»,- գրել է Շվարցենեգերը՝ հիշեցնելով, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2015թ. հուլիսի 1-ին։










