Նիկոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսփունը համատեղ ֆիլմ կնկարահանեն

15:09 • 08.08.14

Հոլիվուդյան դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսփունը ձեռք են բերել Լիան Մորիարտի «Կարևոր անկարևոր սուտ» վեպի էկրանավորման իրավունքը։ Դերասանուհիները ֆիլմում կկատարեն գլխավոր դերերը և հանդես կգան որպես պրոդյուսերներ, գրում է segodnya.ua-ն։

 

«Սև կատակերգության» սյուժեի կենտրոնում 3 մայրերի պատմություն է, ովքեր ծանոթանում են մանկապարտեզում։ Արտաքինից նրանց կյանքն իդեալական է, սակայն արդյունքում հերոսուհիները հայտնվում են սպանության եզրին։

 

Քիդմանին է պատկանում Blossom Films պրոդյուսերական կենտրոնը, իսկ Ուիզերսփունին՝ Pacific Standard ընկերությունը։ Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի նոր ֆիլմի ռեժիսորը։
 

 

Նիկոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսփունը համատեղ ֆիլմ կնկարահանեն