Ագաթա Քրիստիի խուզարկու հերոսի մասին անհայտ պատմությունները կհրապարակվեն այս աշնանը
Ագաթա Քրիստիի խուզարկու հերոսի` Էրքյուլ Պուարոյի մասին նախկինում չհրապարակված պատմությունները կհրապարակվեն այս տարվա սեպտեմբերի սկզբին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ ձեռագրերը հայտնաբերվել են Էրքյուլ Պուարոյի դստեր՝ Ռոզալինդա Հիկսի հիմնած Agatha Christie Limited հիմնադրամի կողմից: Հիմնադրամի աշխատակիցները տեքստերն ուղարկել են աշխարհի բոլոր երկրների հրատարակչական ընկերություններին:
Փորձագետները ենթադրում են, որ ի սկզբանե ձեռագրերը պարզապես կորած կամ մոռացված են համարվել:










