Չինական ընկերությունը հողատարածք է գնել Հոլիվուդի հարևանությամբ՝ կինոշուկա դուրս գալու համար

15:11 • 09.08.14

Չինական Dalian Wanda Group ընկերությունը հողատարածք է գնել Լոս Անջելեսում և մտադիր է 1.2 մլրդ դոլար ներդնել դրա զարգացման գործում՝ հետագայում Հոլիվուդի կինոարդյունաբերության շուկա դուրս գալու համար, գրում է Газета-ն՝ Bloomberg-ին հղումով։

 

Բևերլի Հիլզում 32.000 քմ տարածքով հողատարածքի գնմանը հավակնել է տենդերի 10 մասնակից։


Ընկերությունը պատրաստվում է այդտեղ բացել իր գրասենյակը և օգնել Չինաստանին դուրս գալ հոլիվուդյան կինոշուկա։
 

Չինական ընկերությունը հողատարածք է գնել Հոլիվուդի հարևանությամբ՝ կինոշուկա դուրս գալու համար