Լազերային գործիքով ստեղծված արվեստի գործեր (լուսանկարներ)
Էրիկ Սթենլին ԱՄՆ Վիրջինիա նահանգում բնակվող արվեստագետ է, ով աշխատում է լազերային գործիքներով և ստեղծում արվեստի գործեր՝ տարբեր հաստության ու բարդության ձևավոր թղթեր:
Այս շարքը ստեղծելու հարցում նրան ոգեշնչել են գոթական և իսլամական ճարտարապետության տարրերն ու փոքրիկ եկեղեցանման շինությունները: Նրա գործերը շուտով ցուցադրվելու են Արիզոնա նահանգի Մեսա արվեստի կենտրոնում:
Bored Panda արվեստի կայքը ներկայացնում է Սթենլիի աշխատանքները:
























