Մարոկկացի լրագրողը գողացել է Բահրեյնի մշակույթի նախարարի բջջայինը
Մարոկկացի լրագրողը գողացել է Բահրեյնի մշակույթի նախարարի բջջայինը, երբ վերջինս զրուցելիս է եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Emirates247 արաբական առցանց թերթին հղումով:
Բահրեյնի մշակույթի նախարար շեյխա Մաի բինտ Մուհամմեդ Ալ Խալիֆան այցելել է Մարոկկոյի Տանժեր քաղաք: Ասուլիսի ժամանակ նա նկատել է, որ իր բջջայինն անհետացել է և դիմել է ոստիկանություն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտել են տեսախցիկների նկարահանումները և տեսել են, թե ինչպես է լրագրողներից մեկն աննկատ վերցնում նախարարի բջջայինը և այն իր պայուսակի մեջ դնում:
Կասկածյալը ձերբակալվել է իր տան մոտ, նա խոստովանել է, որ գողություն է արել, սակայն ոստիկանությունը նրան տարել է բաժին՝ հարցաքննության:Լրագրողը վերադարձրել է բջջայինը: 










