Սթիվեն Սիգալը ժամանել է Ղրիմ՝ ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության «փրկության» համար (լուսանկարներ, տեսանյութ)

15:50 • 11.08.14

Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ժամանել է Ղրիմ` ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «փրկության» համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:

 

Անցած հանգստյան օրերին հայտնի դերասանը համերգ է ունեցել Սևաստոպոլում կայացած բայք-շոուի ժամանակ: Բեմում կարելի էր տեսնել ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դրոշը, նշում է թերթը և հավելում, որ այդկերպ «տարածքը կորցնող» և միայն ռուսամետ Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից ճանաչված շրջանը ստացել է Սիգալի աջակցությունը:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, ավելի վաղ դերասանը ողջունել է Ռուսաստանին Ղրիմի միանալու փաստը: Այդ փաստին է ուշադրություն դարձնում նաև The Hollywood Reporter-ը: Թերթը նշում է, որ Սիգալը ելույթ է ունեցել Ղրիմում՝ «հաշվի չնստելով» Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հետ:

 

Հոդվածում նաև ասվում է, որ դերասանի հայացքները «միանշանակ» չեն:

Rocking out: Steven Seagal is seen performing in Sevastopol on Sunday

Best friends? This 2012 file photo shows President Vladimir Putin, and U.S. actor Steven Seagal, left, as they watch the first Russian national championship of mixed martial arts in Sochi

 

Սթիվեն Սիգալը ժամանել է Ղրիմ՝ ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության «փրկության» համար (լուսանկարներ, տեսանյութ)