Ստավրոպոլի մարզում բաց երկնքի տակ Լև Տոլստոյի անվան ինտերակտիվ թանգարան կբացվի

23:44 • 11.08.14

Ստավրոպոլի մարզի Ժելեզնովոդսկ քաղաքում 2015 թվականի վերջին Լև Տոլստոյի անվան մշակութային կենտրոն կբացվի. ինտերակտիվ բացօթյա թանգարանը մոտ 3000 քմ տարածք կզբաղեցնի: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Պատմամշակութային կենտրոնի առաջին օբյեկտները փոստային կայանները կլինեն, որոնք կբացվեն այս տարվա նոյեմբերին՝ Տոլստոյի մահվան տարելիցի օրը:


Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայի Լև Տոլստոյի անվան պետական թանգարանի հետ Ստավրոպոլի մարզում թանգարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ: Համալիրի վերականգնման աշխատանքների վրա մոտ 100 միլիոն ռուբլի կծախսվի:
 

Ստավրոպոլի մարզում բաց երկնքի տակ Լև Տոլստոյի անվան ինտերակտիվ թանգարան կբացվի