Մոսկվայում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր

15:03 • 02.09.14

Մոսկվայի պետական «Նոր Մանեժ» ցուցասրահում բացվել է ցուցահանդես` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ցուցահանդեսը կրել է «Նայիր պատերազմի աչքերին» խորագիրը: Դրա առաջին այցելուներից մեկը եղել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:


Ցուցահանդեսին մասնակցել են մի քանի տասնյակ թանգարաններ և արխիվներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Ուկրաինայից:


Մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը տրամադրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարներ, որոնք վկայում են Առաջին աշխարհամարտի տարիներին մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործության մասին:


Ցուցահանդեսում 1915 թվականը նշված է որպես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկիզբ:


Առաջին անգամ այց ցուցահանդեսը ներկայացվել է ինտերակտիվ ֆորմատով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ:


 

Մոսկվայում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր