Հորմուզի նեղուցով անցնելիս երկու լցանավ են hրդեհվել. ԻՀՊԿ
Երկու սուպերլցանավ հրդեհվել են Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով Հորմուզի նեղուցը հատելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ գիշեր երկու առանձին միջադեպերի հետևանքով խոշոր նավթային լցանավը, որը փորձում էր անցնել Հորմուզի նեղուցի հարավային հատվածում գտնվող չհամաձայնեցված երթուղով, ականի վրա պայթել է և ստիպված է եղել կանգ առնել։ Մյուս սուպերլցանավի վրա խոշոր հրդեհ է բռնկվել»,- ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում PressTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ երկրորդ լցանավին մոտեցել է քարշակ, որը փորձել է մարել հրդեհը, սակայն ավելի ուշ այն նույնպես հրդեհվել է։














