Հարուկի Մուրակամին գիրք կթողարկի անգլերենով
Հայտնի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին առաջին անգամ The Strange Library գիրքը կթողարկի անգլերենով: Ստեղծագործությունը խանութներում կհայտնվի 2014թ. դեկտեմբերի 2-ին, գրում է ДНИ.ru-ն։
Փոքրիկ պատմությունը հրատարակվել է ճապոներենով 2008-ին, սակայն անգլերեն տարբերակը զգալի վերամշակվել է:
Գիրքը բաղկացած է մոտ 100 էջից, պատմում է մի տղայի մասին, ում առևանգել է ոմն ծերունի «տարօրինակ» գրադարանում։ Նա ստիպում է տղային կարդալ և հիշել հարյուրավոր գրքեր, որպեսզի հետագայում ուտի նրա ուղեղը և «կլանի տեղեկությունը»։ Գրքում կան նաև այլ տարօրինակ կերպարներ, օրինակ՝ մարդ-ոչխար և մի աղջիկ, ով կարողանում է խոսել իր ձեռքերի հետ։










