Սթրիթ-արտը վերափոխել է թունիսյան գյուղը (լուսանկարներ)
Բրիտանական The Guardian թերթն անդրադարձել է Թունիսի Էռիադ գյուղի վերափոխմանը՝ սթրիթ-արտի նախագծի անցկացումից հետո:
Էռիադը Թունիսի ամենահին գյուղերից է, գտնվում է Ջերբա կղզում, որտեղ վերջերս անցկացվել է սթրիթ-արտի վարպետների միջազգային նախագիծ՝ 150 հեղինակների մասնակցությամբ:
Դրանից հետո հինավուրց գյուղը նոր դիմագիծ է ստացել, իսկ Ջերբայի «Երազանքների կղզի» անվանումը՝ նորովի ընկալում:
30 երկրների արվեստագետները, ըստ աղբյուրի, փայլուն կերպով ցուցադրել են, որ սթրիթ-արտը կարող է նույնիսկ բավականին ողջունելի լինել:


























