Ֆրանսիայի նախկին առաջին տիկինն իր և Օլանդի հարաբերությունների մասին գիրք է գրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կինը՝ Վալերի Թրիերվեյլերը, «Շնորհակալություն այդ պահի համար» (Merci pour ce moment) վերնագրով գիրք է գրել, որում նա կիսվել է իր և Օլանդի հարաբերությունների մասին:
Վալերին պատմել է, որ ամուսնու դավաճանության մասին իրեն հայտնի է դարձել, երբ նա գտնվել է ամուսնու կողքին՝ Ելիսեյան պալատում, հայտնում է lenta.ru-ն՝ Paris Match-ին հղումով:
Թրիերվեյլերը գրել է, որ 2014 թվականի հունվարի 9-ին տեսնելով, որ երկրի բոլոր հեռուստաալիքները հեռարձակում են իր ամուսնու և դերասանուհի Ժյուլի Գայեի հարաբերությունների մասին նորություններ, նա իրեն վատ է զգացել:
Նա փորձել է դրանից հետո ինքնասպան լինել դեղահաբերի օգնությամբ, սակայն ամուսինը փորձել է նրան խանգարել, սակայն, այնուամենայնիվ, նա հաջորդ օրը հաբեր է ընդունել և տեղափոխվել հիվանդանոց:
Բաժանումից հետո, նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահը նրան ամեն օր մի քանի կարճ հաղորդագրություններ է ուղարկել, որով խնդրել է վերադառնալ:
Գրքի հրատարակումը Ելիսեյան պալատի համար անսպասելի է եղել, գրում է Agence France-Presse-ը:










