Իսրայելում բրոնզե դարի գինու մառան է հայտնաբերվել
Իսրայելում բրոնզե դարի պալատի պեղումների ընթացքում ԱՄՆ Բրանդեյսի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են գինու հսկայական մառան, որտեղ պահպանվել է 40 մեծ գինու տարա, հայտնում է rosbalt.ru-ն։
Տարաներում գտնվում են տարբեր բույրերով գինիներ, նրանցում ավելացված են անանուխ, մեղր, գիհի, ծառերի խեժ, դարչին և այլն։ Բույրերի նման զանազանությունը վկայում է բույսերի վերաբերյալ մեծ գիտելիքներ ունենալու և գինու արտադրությունում դրանք օգտագործելու ունակության մասին, ինչը թույլ է տվել ստեղծել հավասարակշռված համով և երկար պահպանվելու ունակությամբ բարդ ըմպելիքներ։
Հայտնի է, որ բրոնզե դարում գինու արտադրությունը և կիրառումը շատ տարածված է եղել Միջերկրական ծովի տարածքում և Մերձավոր Արևելքում, սակայն մինչ օրս շատ քիչ են պահպանվել հնագիտական վկայություններն այն մասին, որոնք կհաստատեին գինու դերը։










