Լյուկ Բեսոնը Մոսկվա կայցելի «Լյուսի» ֆիլմը ներկայացնելու համար

11:55 • 03.09.14

Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը սեպտեմբերի 8-ին կայցելի Մոսկվա, որպեսզի ներկայացնի իր նոր ֆիլմը՝ «Լյուսի»-ն, որտեղ գլխավոր դերը կատարել է Սքարլեթ Յոհանսոնը, հայտնում է gazeta.ru-ն:

 

Universal ընկերությունից հայտնել են, որ Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ ֆիլմն ԱՄՆ վարձույթում հավաքել է շուրջ 120 մլն դոլար, որը դարձել է հայտնի ռեժիսորի հաջողված աշխատանքը:

 

Ֆիլմում Յոհանսոնի հերոսուհին՝ Լյուսին, իր կամքին հակառակ պետք է թմրանյութեր տեղափոխի իր մարմնում Ասիայից դեպի Եվրոպա: Սակայն պլանները խափանվում են, և թմրանյութերի պարկը պատռվում է՝ վարակելով հերոսուհուն, որից հետո նա սկսում է վերածվել գերմարդու:

Ֆիլմը սեպտեմբերին կսկսվի ցուցադրվել նաև Հայաստանի կինոթատրոններում:

Լյուկ Բեսոնը Մոսկվա կայցելի «Լյուսի» ֆիլմը ներկայացնելու համար