Միլանի կենտրոնում միջնադարյան քաղաքի մնացորդներ են հայտնաբերվել
Իտալական Միլան քաղաքի կենտրոնում՝ Դուոնո գլխավոր հրապարակի մոտակայքում, միջնադարյան քաղաքի մնացորդներ են հայտնաբերվել։ Հնագույն պատերի և, ենթադրաբար, որոշ շինությունների հատվածները հայտնաբերվել են կենտրոնական ջեռուցման խողովակների տեղադրման աշխատանքների ընթացքում, գրում է ДНИ.ru-ն։
Համաձայն հնագետների առաջին վերլուծությունների՝ խոսքը 1200-1500թթ. շինության մասին է, սակայն նրանք պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն այն՝ դրա պատմական նշանակությունը որոշելու համար։
Միլանի քաղաքապետարանը, իր հերթին, պետք է մոտ ժամանակում որոշում կայացնի ապագա գործողությունների վերաբերյալ. շարունակել աշխատանքները, թե որոշ ժամանակով դադարեցնել և աշխատանքները տեղափոխել «ԷՔՍՊՕ-2015» ցուցադրությունից հետո, որը պետք է անցկացվի 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը։










