Փողոցային արվեստի ամենատպավորիչ եռաչափ պատկերները. շարքում ներառված է նաև երևանյան «Կարապի լիճը» (լուսանկարներ)
Buzzfeed.com-ն ի մի է բերել ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած փողոցային արվեստի ամենատպավորիչ եռաչափ պատկերները, որոնցում տեղ է գտել նաև Երևանի Ազատության հրապարակում 3D նկարիչ Նիկոլայ Արնդտի «Կարապի լիճ» աշխատանքը (արվել է 2013-ին)։
Այս արվեստը շարունակում է զարգանալ և կատարելագործվել։ Գունավոր կավիճների օգնությամբ նկարիչները ստեղծում են անհավանական գեղեցիկ պատկերներ աշխարհի տարբեր քաղաքներում։
Լողավազաններ, գետնանցումներ, ջրվեժներ, վայրի կենդանիներ և ամենատարբեր հերոսներ կարճ ժամանակով հայտնվում են քաղաքների փողոցներում և զվարճացնում, զարմացնում, հիացնում անցորդներին:







































