Կանադուհին պատկերներ է ստեղծում փետուրների վրա (լուսանկարներ)
Oddity Central-ն ի մի է բերել կանադուհի Ջեյմի Հոմիսթերի աշխատանքները, որոնք արված են փետուրների վրա։
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Նյու Օլբանի քաղաքից այս արվեստագետը կենդանիների ու թռչունների պատկերելու համար որպես «կտավ» ընտրում է փետուրները:
Աղբյուրի դիտարկմամբ՝ նրա աշխատանքների վրա ազդեցություն են թողել հայրենի կանադական և հնդկացիական մշակութային ավանդույթները:
Ջեյմիին փետուրները տրամադրում են այն մարդիկ, ովքեր նրան նկարներ են պատվիրում: Շատ դեպքերում դրանք թութակների փետուրներ են՝ թութակների էլ պատկերներով:




















