Իոսիֆ Կոբզոնին զրկել են Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումից
Դնեպրոպետրովսկի (Ուկրաինա) քաղաքային խորհուրդը զրկել է ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այդպիսի որոշում Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի պատգամավորներն ընդունել են հերթական նիստի ժամանակ, հայտնում է kommersant.ru-ն՝ unian.net-ին հղումով:
Նիստի ժամանակ նաև որոշվել է, որ երգիչն այլևս չի կատարելու քաղաքի պաշտոնական հիմնը՝ «Դնեպրոպետրովսկ՝ իմ տուն հայրենի» երգը:
Կոբզոնն իր հերթին մեկնաբանել է՝ ասելով, որ շատ ուրախ է այդ որոշման համար, նա սպասում էր դրան: Նա նաև նշել է, որ շատ է սիրում իր քաղաքը, սակայն հիմա ատելությամբ է լցված այսօրվա Դնեպրոպետրովսկի նկատմամբ, որը գլխավորում է Իգոր Կոլոմոյսկին:










