Փարիզում այս աշնանը նորույթներ են սպասվում զբոսաշրջիկներին
Փարիզն աշնանը մի շարք նորույթներ է խոստանում զբոսաշրջիկներին, գրում է rosbalt.ru-ն։ Օրինակ՝ Էյֆելյան աշտարակի առաջին հարկում կտեղադրվի թափանցիկ հատակ, այցելուները կկարողանան զբոսնել «օդում»՝ 57 մ բարձրության վրա։
Բացի այդ, հոկտեմբերի 25-ին կրկին կբացվի Պիկասոյի թանգարանը, որը փակվել էր 2011-ին վերանորոգման աշխատանքների համար։ Թանգարանում կցուցադրվի ավելի քան 5.000 արվեստի գործ։
Հոկտեմբերի 20-ին Փարիզի 16-րդ շրջանում պետք է բացվի բոլորովին նոր թանգարան՝ «Լուի Վիտոնի ստեղծագործական հիմնադրամ» անվանումով, որտեղ տեղակայված կլինի ժամանակակից արվեստի մոտ 11 պատկերասրահ։
Շենքում կգտնվի նաև Ֆրանսիայի ամենահարուստ մարդու՝ Բեռնար Առնոյի մշակութային կենտրոնը։ Ցուցադրության մի մասը կդառնա նրա հսկայական հավաքածուն, որը ներառում է ժամանակակից արվեստի աշխատանքներ և իր LVHM (Louis Vuitton, Christian Dior և Givenchy) ընկերության արտադրած ապրանքները։ Մշակութային կենտրոնում կցուցադրվեն նաև հայտնի ժամանակակից նկարիչների աշխատանքներ՝ Ֆրենսիս Բեկոն, Դեմիեն Հրսթ և ուրիշներ։










