Ռոբերտ Դե Նիրոն և Զակ Էֆրոնը կնկարահանվեն «Կեղտոտ պապիկ» ֆիլմում

18:00 • 05.09.14

Հոլիվուդյան դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Զակ Էֆրոնը կնկարահանվեն «Կեղտոտ պապիկ» կատակերգությունում։ Դերասանների հետ այժմ բանակցություններ են տարվում։

 

Ֆիլմը կպատմի նախկին զինվորականի մասին, ով փորձում է թոռանը հետ պահել ամուսնությունից, գրում է filmpro.ru-ն։

 

Դե Նիրոն կկատարի տարեց գեներալի դեր, ով, ըստ սյուժեի, համոզում է թոռանը (Զակ Էֆրոնին) չամուսնանալ, քանի որ նրան դուր չի գալիս այդ աղջիկը։ Սիրահարներին բաժանելու համար պապիկը թոռանը հանգստյան օրերին տանում է Ֆլորիդա։
 

Ռոբերտ Դե Նիրոն և Զակ Էֆրոնը կնկարահանվեն «Կեղտոտ պապիկ» ֆիլմում