Հայտնի դիզայներները ստեղծել են տիկնիկների հագուստներ՝ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի մոտիվներով (լուսանկարներ)

15:44 • 05.09.14

Բեթսի Ջոնսոն, Աննա Սուի, Դոննա Կարան, Շառլոտ Ռոնսոն և Մարկ Ջեքոբս. այս հայտնի դիզայներները հագուստներ են ստեղծել տիկնիկների համար ՝«Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի մոտիվներով։

 

Հավաքածուն նվիրված է ֆիլմի 75-ամյակին, իսկ աճուրդում տիկնիկների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Habitat for Humanity կազմակերպությանը, գրում է nydailynews.com-ը։

 

Warner Bros. Consumer Products (WBCP) և Tonner Doll ընկերության համատեղ հավաքածուն մինչ սեպտեմբերի 10-ը կցուցադրվի Նյու Յորքում՝ Fashion Institute of Technology-ի թանգարանում։ Այնուհետ տիկնիկները «կուղևորվեն» Մանհեթենի Bloomingdale's ֆիրմային խանութ՝ ցուցադրության, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը։

 

Մինչ այդ, բոլոր ցանկացողները կկարողանան սեպտեմբերի 4-14-ը մասնակցել առցանց աճուրդին և գնել տիկնիկները, սակայն դրանք կկարողանան ստանալ միայն Մանհեթենում ցուցադրությունից հետո։

Lyn Paolo with Kerry Washington

Colleen Atwood

Reem Acra

Betsey Johnson

Charlotte Ronson

Sue Wong

Donna Karan Atelier

Erickson Beamon

Anna Sui

Trina Turk


 

Հայտնի դիզայներները ստեղծել են տիկնիկների հագուստներ՝ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի մոտիվներով (լուսանկարներ)