Նկարչուհին 2-ամյա դստեր խզբզոցները վերածում է արվեստի գործերի (լուսանկարներ)
Տորոնտոյում բնակվող Ռութ Օսթերման անունով նկարչուհին իր 2-ամյա դստեր խզբզոցները վերածում է գեղեցիկ նկարների։ Նկարչուհին նշել է, որ դուստրը դարձել է իր մուսան, գրում է buzzfeed.com-ը:
«Ես նկարում էի՝ նրան կրծքիս կապած, և երբ նա արդեն բավականաչափ մեծ էր մատիտ բռնելու համար, մենք սկսեցինք նկարել միասին»,- պատմել է Օսթերմանը։
Նկարչուհին պատմել է, որ ջրաներկով փորձել է ստանալ այն, ինչ կարող էր պատկերացնել փոքրիկը. այդպես ստեղծվում է նրանց համատեղ առաջին նկարը՝ «Կարմիր նավակը»։
Օսթերմանը դստեր հետ իրենց համատեղ աշխատանքները երբեմն վաճառում է, իսկ ստացված գումարը պահում է հետագայում դստեր քոլեջի վարձը վճարելու համար։



















