Տոսկանայում վաճառքի կհանվի Մարչելո Մաստրոյանիի առանձնատունը
Մոտ ժամանակներս աճուրդի կհանվի համաշխարհային կինոյի աստղ Մարչելո Մաստրոյանիի՝ Լուկայում գտնվող առանձնատունը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն հղում կատարելով «Российская газета»-ին:
Մաստրոյանիի առանձնատան վաճառքի որոշումը կայացրել են դերասանի դուստրերը՝ Կյարան և Բարբարան:
Ֆեդերիկո Ֆելինիի սիրելի դերասանը 2 000 կմ/ք մակերեսով առանձնատունը ձեռք էր բերել 1974 թվականին: Նա սիրում էր նկարահանումներից ազատ ժամանակն անցկացնել այդ առանձնատանը՝ ընտանիքի հետ, որտեղ հաճախ հյուրընկալում էր նաև իր մտերիմ ընկերուհուն՝ Սոֆի Լորենին:
Առանձնատան նախնական գինը 1.2 մլն եվրո է:










