«Ազերչայ» ադրբեջանական թեյը երևանյան խանութներում. ինչպե՞ս է այն «ներթափանցում» հայաստանյան շուկա
Մայրաքաղաքի որոշ խանութների պարենային ապրանքների բաժնում վաճառվում է ադրբեջանական հայտնի «Ազերչայ» (Азерчай) բրենդի «Բուկետ» (Букет) տեսակի թեյ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանից որևէ ապրանք Հայաստան չի մտնում, սակայն չբացառեց, որ ադրբեջանական որոշ ապրանքներ կարող են բերվել պայուսակների մեջ:
Խնդիրը, սակայն, այն է, որ երևանյան խանութներում վաճառվող «Ազերչայը» արտադրվում է ոչ թե Ադրբեջանում, այլ՝ Կուբանում (ՌԴ): Կան նաև ադրբեջանական բրենդների այլ ապրանքատեսակներ, որոնք Ադրբեջանից դուրս են արտադրվում և ստացվում է, որ ԵՏՄ անդամակցության դեպքում հեշտությամբ կներկրվեն հայկական շուկա։










