ՅՈՒՆԵՍԿՕ-ի երաժշտության և գրականության քաղաքների ցուցակը համալրվել է նոր քաղաքներով
Գերմանական Հայդելբերգ, Մանհեյմ և Հանովեր քաղաքները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի «կրեատիվ քաղաքների» ցուցակում, Փարիզում հայտարարել է այդ կազմակերպությունը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Մանհեյմը և Հանովերը կարող են այժմ անվանել իրենց «երաժշտության քաղաքներ», իսկ Հայդելբերգը՝ «գրականության քաղաք»։
«Կրեատիվ քաղաքների ցանցում» ներառվելու համար հայտ էին ներկայացրել նաև Վեյմար և Էսսեն քաղաքները, սակայն նրանց թեկնածությունները դեռևս մերժվել են։










